Չպետք է նախադեպ լինի

07/02/2007

Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների կարծիքով՝ Կոսովոյի երկրամասը անկախություն ստանալու դեպքում չպետք է նախադեպ լինի հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համար. «Մենք միշտ համարել ենք, որ յուրաքանչյուր դեպք անհատական է: Ձեր նշած բոլոր իրավիճակներն ունեն պատմական, քաղաքական եւ տնտեսական տարբեր համատեքստեր: Կոսովոյի հարցով գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, եւ, հետեւաբար, ՄԱԿ-ի հովանու ներքո համաձայնեցված գործընթաց է իրականացվում»: