2006թ. շատացել է լրագրողների սպանության կամ ազատազրկման դեպքերի թիվը՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար: Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի «Հարձակումներ մամուլի դեմ» տարեկան զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար սպանվել են 55 լրագրողներ, լրագրողների զոհվելու եւս 27 դեպքի առնչությամբ քննությունը դեռ շարունակվում է: 134 լրագրողներ ձերբակալվել են: Զեկույցի՝ ՀՀ-ին նվիրված բաժնում անդրադարձ կա «Ա1+»-ին, ինչպես նաեւ Արման Բաբաջանյանի ազատազրկման փաստերին: