«Բոլոր այս հինգ տարիներին ես ընդգծում էի, որ ղարաբաղյան հակամարտությունն իմ լիազորություններին չի վերաբերում»,- երեկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Մարկո Բորսոտին, որն ավարտում է իր առաքելությունն Ադրբեջանում: Նա ասել է, թե՝ «այդ հարցի լուծման գործում ՄԱԿ-ի բոլոր գործողությունները կախված են Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի որոշումներից»: «Եթե մենք այդ ոլորտում աշխատելու հանձնարարություն ստանանք, ապա դրա ուղղության եւ ընթացքի մասին որոշում պետք է ընդունի կազմակերպության գլխավոր քարտուղարը, բայց քանի որ տվյալ պահին նման որոշում չի ընդունվել, ճիշտ չէր լինի միջամտել հակամարտության կարգավորմանն այն ժամանակ, երբ դրանով զբաղվում է այլ կազմակերպություն, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ-ն»,- ասել է Բորսոտին: