Միավորված կոմունիստական կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրությունների նախաշեմին ճիշտ տարբերակ է համարում երեք կոմունիստական կուսակցությունների դաշինք կազմելը: Երեկ այս մասին ասել է ՄԿԿ կենտկոմի քարտուղար Յուրի Մանուկյանը: «Չմիավորվելու պատճառով պատգամավորական հինգ մանդատ ունենալու փոխարեն ոչ մեկը չունեցանք»,- 2003-ի ընտրությունները նկատի ունենալով` ասել է նա: