Արտահերթ ընտրություններ

07/02/2007

Վաղը Եղեգնաձորի տարածաշրջանի Ռինդ համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Իրենց թեկնածությունն են ներկայացրել ՀՀԿ անդամ Հուսիկ Սահակյանը եւ անկուսակցական Կարեն Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ Ռինդի համայնքապետը` ՀՀԿ անդամ, 31-ամյա Արամ Կյուրեղյանը, մահացել էր դեկտեմբերի 7-ին` կաթվածից: