Ընդդիմադիր ուժերից առայժմ միայն «Ազգային Միաբանություն» (ԱՄ) կուսակցությունն է կողմնորոշվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցում: Որոշ անուններ նրանք արդեն գաղտնի չեն պահում, ըստ այդմ՝ Գյումրիում պատգամավորության թեկնածու է առաջադրվելու նոփ-նոր ԱՄ-ական դարձած ՆԳ նախկին նախարար Լեւոն Գալստյանը, իսկ Երեւանի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի ԱՄ անդամ, բանաստեղծ Կորյուն Առաքելյանը: Իսկ Նոր Հաճընում՝ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը: