Փաստերը DVD-ով

07/02/2007

Ամերիկյան «Time»-ի եվրոպական հրատարակության վերջին համարը լույս է տեսել հայերի ցեղասպանության մասին փաստագրական, անվճար DVD սկավառակով: Ֆրանսիացի ռեժիսոր Լոուրենս Ժորդանի 52-րոպեանոց անգլերեն ու ֆրանսերեն այս ֆիլմի մի մասը պատմական վավերագիր է, մեծ մասը՝ հարցազրույց պատմաբան Իվ Թերնոնի հետ: 550.000 տպաքանակով լույս տեսնող «Time»-ի այս համարի մի ամբողջ էջ թողնված է որպես սկավառակի գովազդ: «New York Times», «Los Angeles Times», «Boston Globe», «Montreal Gazette» թերթերն ու «Time magazin»-ը, շատ այլ հեղինակավոր լրատվական կազմակերպություններ քաղաքականություն են որդեգրել, որով Հայոց ցեղասպանությանն անդրադառնում են որպես անվիճելի պատմական փաստի»,- գրել է «Time»-ը: