«Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի երեկվա նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, քննարկվել է հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքը: Ծրագրերի իրականացման գրասենյակների տնօրենները տեղեկացրել են, որ աշխատանքները վերսկսվել են եւ պատշաճ ձեւով ու ժամանակին ֆինանսավորվում են հիմնադրամից: Մասնավորապես, արդեն սկսվել է Երեւանի փողոցների բարեկարգումը, նախատեսված 10 դպրոցներից 9-ում ընթանում են շինարարական աշխատանքները, իսկ գարնանը կսկսվի միջքաղաքային ճանապարհների վերանորոգումը: