Չեն հարձակվի

07/02/2007

ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բյորնսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական հարվածներ հասցնել Իրանին: «Մենք միանգամայն պարզորոշ հայտարարել ենք, որ մտադիր չենք անցնել Իրանի սահմանը: Մենք մտադիր չենք հարվածներ հասցնել Իրանին այն համատեքստում, ինչ մենք անում ենք Իրաքում»,- ասել է նա: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ «անխուսափելի չի համարում ռազմական հակամարտությունը Իրանի հետ», թեեւ հավելել է, որ գործողությունների բոլոր տարբերակները մնում են սեղանին: