Ճապոնիան ֆինանսավորում է

07/02/2007

Ռուսական «ՎՏԲ» եւ ճապոնական պետական «Japan Bank of International Cooperation» բանկերը փաստաթուղթ են ստորագրել, որը երկարացնում է 2002թ. իրենց կնքած համաձայնագիրը: Այն ժամանակ ճապոնական բանկը «ՎՏԲ»-ին մոտ 70 մլն դոլարի վարկ է տրամադրել` Ճապոնիայից Ռուսաստան սարքավորումների եւ երկարատեւ օգտագործման ապրանքների ներմուծման ֆինանսավորման համար: Ըստ «ՎՏԲ»-ի, նոր նախագիծը հնարավորություն կտա ֆինանսավորել Ճապոնիայից ոչ միայն Ռուսաստան, այլեւ ԱՊՀ մյուս երկրներ, այդ թվում` Հայաստան, ապրանքների ներկրման ծրագրերը: