Ուկրաինայի ազգային բանկը (ՈՒԱԲ) թարմացրել է երկրներին տարբեր ռիսկային խմբերում դասելու մասին տեղեկատվությունը, որը հաշվի է առնում վարկային գործառույթների տակ գտնվող պահուստային միջոցներն ու այն գումարները, որոնք տեղաբաշխվում են ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներում: Մասնավորապես, Ռուսաստանն ու Ղազախստանը գտնվում են ռիսկի երկրորդ խմբում, Ադրբեջանն ու Հայաստանը` երրորդում, Վրաստանն ու Թուրքմենստանը` չորրորդում, իսկ Մոլդովան 6-րդ խմբում է: Ընդհանուր առմամբ, ՈՒԱԲ-ը երկրները բաժանում է ռիսկի 8 խմբերի` միջազգային վարկանշային գործակալությունների տվյալների հիման վրա: Հետաքրքիր է, որ ՈՒԱԲ-ն իր դասակարգման մասին այլ մանրամասներ չի հաղորդում: Ուկրաինական գերատեսչության հաղորդագրությունը բավական անորոշ է նաեւ այն երկրների համար, որոնց անունները շոշափվում են «ռիսկայինների» ցուցակում: