Մեր տեղեկություններով, ՕԵԿ խմբակցության անդամ, մեծամասնականով ընտրված պատգամավոր Վռամ Գյուլզադյանը փետրվարի 5-ից սկսվող խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին օրերին ԱԺ դահլիճում կհայտարարի, որ ինքը դուրս է գալիս «Օրինաց երկրից»: Առայժմ պարզ չեն Խաչիկ Պետրոսյանի հետագա քայլերը: Կառլոս Պետրոսյանի եղբորորդին թեպետ դեռեւս պաշտոնապես չի հայտարարել «Օրինաց երկրից» դուրս գալու մասին, սակայն հայտնի է, որ նա վաղուց չի այցելում կուսակցության գրասենյակ: