Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում նախօրեին Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ու «Microsoft» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը համաձայնագիր են ստորագրել Հայաստանի կառավարության եւ «Microsoft»-ի միջեւ համագործակցության մասին: Նախատեսվում է Հայաստանում ստեղծել «Microsoft»-ի նորարարական տեխնոլոգիաների կենտրոն: