Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանում ՌԴ-ի դեսպանը: Սահակաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է լինել Ռուսաստանի հուսալի գործընկերն ու բարեկամը: «Միասնական, բարգավաճող եւ բազմազգ Վրաստանը Ռուսաստանի հուսալի գործընկերն ու բարեկամը կլինի ոչ միայն երկկողմ հարաբերությունների մակարդակով, այլեւ տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ միջազգային ասպարեզում»,- նշել է Սահակաշվիլին: «ՌԴ-ի կողմից Վրաստանի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումների վերացման գործընթացն իրապես սկսվելու համեմատ մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից, խորացնել երկխոսությունը երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է նախագահը: