Ջ.Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի անունից տարածված հաղորդագրությունը, թե փետրվարի 5-7-ը Երեւանում կայանալիք սեմինարի ընթացքում քննարկվելու են Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հարցերի մանրամասները, չի համապատասխանում իրականությանը եւ չի բխում Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ոգուց, ինչպես նաեւ Հայաստան-Մարշալ կենտրոն համագործակցության շահերից: Այս մասին երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: «Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, եւ մեկ անգամ եւս կրկնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր դրված չէ»,- ասված է հաղորդագրության մեջ: