Բաղադրությունը: Շաքար` 23-25%, պիգմենտներ, բազմաթիվ վիտամիններ, պրոտեիններ, մեծ քանակությամբ կալցիում, բազմաթիվ քիմիական էլեմենտներ, օրգանական միացություններ:
Կիրառությունը: Միզամուղ է, փորկապությունը վերացնող, հակաբորբոքային հատկություն ունի: Հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում մրսածությունը (մեղրի հետ խառնած վիճակում), օգնում է քաղցկեղի դեպքում: Արտաքին խոցերի եւ վերքերի դեպքում ոչ միայն կարելի է ճակնդեղի հյութ խմել, այլեւ այն քսել վերքերին:
ՈՒոքերի տվյալներով` սակավարյունությունը բուժելու համար բազուկի թարմ հյութն ամենաարժեքավորն է: Պետք է այն կիսով չափ խառնել գազարի հյութի հետ եւ օրական խմել 3-4 բաժակ:
Եթե օգտագործում եք ճակնդեղը մեղրի հետ, ապա կարելի է հետեւյալ կերպ վարվել` թարմ հյութին ավելացնել նույնքան մեղր եւ խմել սուրճի բաժակով` օրական 4-6 անգամ:
Ամիրդովլաթը նշում է, որ նրա եփուկով հոգնա կատարելը կօգնի գոտկատեղի ցավերին: Տերեւները ծեծում եւ դնում են ուռուցքին, իսկ գլխին դնելուց ոչնչանում են ոջիլները, ամրանում են մազերը: