Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը 2005-6թթ. իր գործունեության խոչընդոտումների վերաբերյալ տեղեկանք է տարածել: «Ժառանգություն» կուսակցությունը հաստատում է, որ հարկադրված է նախընտրական արշավը սկսել` լինելով բացարձակապես անհավասար պայմաններում, մտահոգություն է հայտնում, որ գործող իշխանությունների կողմից իրական ընդդիմության համար ստեղծված մեկնարկային անհավասար հնարավորություններն արդեն իսկ վտանգում են ԱԺ եւ նախագահական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը: