Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Հայաստանի առաջադիմական կուսակցությունը բոլոր այն թուրք «վրիժառուների» կազմակերպություններին, որոնք Հրանտ Դինքի սպանությունը դատապարտողներին սպառնում են, առաջարկում է հանդիպել: Կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Համազասպ Ուզունյանն ասել է, թե բոլոր թուրք «վրիժառուներին» առաջարկում է հանդիպել հայ-թուրքական սահմանի որեւէ հատվածում: Հիշեցնենք, որ «վիիժառուները» հայտարարել են, թե դեռ ցեղասպանություն չեք տեսել, «Ակոսի» խմբագրությունը կպայթեցնենք եւ այլն: ՀԱԿ-ն առաջարկում է հանդիպել եւ գտնում է, որ հանդիպման ժամանակ բոլոր հարցերը կհստակեցվեն: ՀԱԿ-ն ասում է, թե սահման չեն գնալու զենքով-զորքով, այլ առավելագույնը 5 հոգով: Նաեւ համոզված են, որ ամեն կողմն իր պահվածքով ցույց կտա քաղաքակրթվածության իր մակարդակն, ու աշխարհը կտեսնի՝ ով՝ ով է: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն առաջին անգամ չի, որ նման յուրօրինակ ժամադրություն է նշանակում, այն էլ՝ սահմանի վրա: Տարիներ առաջ, երբ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեն նշեց Հայաստանին Ջիհադ` սրբազան պատերազմ հայտարարելու մասին, ՀԱԿ-ը նրան առաջարկեց հանդիպել հայ-ադրբեջանական սահմանի որեւէ հատվածում: Ալլահ Շուքյուր Փաշազադեն, իհարկե, չեկավ, իսկ ՀԱԿ-ում հայտարարեցին, թե նա ստախոս է: