Անդրադառնալով այն փաստին, որ Դաշնակցության Լիբանանի կառույցը Լիբանանի հակակառավարական հանրահավաքներին պարզում է Հայաստանի պետական դրոշը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ասել է. «Գիտեք, դա մի դրոշ է եղել, որ անընդհատ ցույց են տվել: Անցած 100 տարիների ընթացքում, երբ Հայաստանի մեջ եռագույնը չէին բարձրացնում, անցած 70 տարիների ընթացքում, լիբանանահայության դրոշը եղել է եռագույնը: Ոչ ոք Լիբանանի մեջ դա չի համարում Հայաստանի դրոշ»: «Այնտեղ մենք համայնքի շահից ելնելով ենք կողմնորոշվում: Դրանք զուտ լիբանանյան հարցեր են: Այդտեղ չպետք է տեսնել ՀՅԴ-ն, պետք է տեսնել Լիբանանի մեր կառույցը, որը ապակենտրոնացված կառույց է»: