ԵԽ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում հունվարի 25-ին Ստրասբուրգում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները: Հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը ներկայացրել է հանձնաժողովի հետագա աշխատանքները, եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի խնդիրների շուրջ: Ըստ այդմ, հանձնաժողովը պետք է 2007-ի առաջին կեսին այցելի տարածաշրջան՝ Հայաստան, Ադրբեջան եւ ԼՂ՝ հանդիպումների համար, ամեն ինչ պետք է անել ատելության քարոզն ու ռազմատենչ հայտարարությունները դադարեցնելու համար եւ պետք է շարունակել հանդիպումները ի շահ հարաբերությունների հետագա բարելավման: