ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Միքայել Հարությունյանի հավաստմամբ, ժողովրդի ավելի քան 80 տոկոսը վստահում է հայկական բանակին, ինչը, ըստ նրա, վկայում է, որ 90-ականներին բանակում առկա պայմանները փոխվել են: «Ընտանիքում եւս երբեմն խնդիրներ լինում են, իսկ բանակը մեծ օրգանիզմ է»,- երեկ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: