Վկայակոչելով հավաստի աղբյուրին՝ «Ազատությունը» տեղեկացնում է, որ ՌԴ հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի եղբայրը` նախորդ ԱԺ ընտրություններում ՀՌԱԿ ցուցակում ընդգրկված Գագիկ Աբրահամյանը, առաջիկայում ընդգրկվելու է ՀՀԿ ընտրացուցակում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ա.Աբրահամյանը եւ իր գլխավորած միությունը Հայաստանում մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում աջակցելու են ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում Ա. Աբրահամյանը սատարել է ՀՌԱԿ-ին, որը չկարողացավ հաղթահարել 5%-անոց արգելքը: