Հետաքրքիր թվեր

28/01/2007

«Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում»: ԼՂՀ-ում անցկացված այս սոցհարցումը, որին մասնակցել է 300 մարդ, բավական ուշագրավ արդյունքներ է արձանագրել: Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ նախագահ է ցանկանում տեսնել հարցվածներից ընդամենը 16-ը, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանին՝ 5 հոգի, Արկադի Ղուկասյանին այդ պաշտոնում ցանկանում է վերստին տեսնել հարցվածներից ընդամենը 18-ը, ԼՂՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանին` 10 հոգի, 4-ական «ձայն» էլ հավաքել է Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը՝ 3: