ԵԽ ԽՎ-ն երեկ հորդորել է Թուրքիային՝ վերացնել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որով պատիժ է սահմանվում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: «Այս հոդվածի գոյությունը, որն իրավաբանորեն սահմանափակում է արտահայտվելու ազատությունը, միայն խրախուսում է իրավական եւ այլ տեսակի հարձակումները լրագրողների վրա»,- ասված է բանաձեւում: Հիշեցնենք, որ 301-րդ հոդվածով պայմանական ազատազրկման էր դատապարտվել Հրանտ Դինքը: Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ հավանություն է տալիս օրենքը փոխելու գաղափարին: