Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է հայ ժողովրդին: «Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայկական զինված ուժերը ոչ միայն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի, մեր անկախ պետականության պաշտպանության եւ անվտանգության հուսալի երաշխիքն են, այլեւ արժանի մասնակցություն են ունենում միջազգային խաղաղապահ գործընթացներին՝ անհրաժեշտ փորձ կուտակելով ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար: Շարունակելով ջանքերը մեր երկրի հետագա զարգացման, մրցունակ տնտեսության ստեղծման, պետականության ամրապնդման համար, մենք հստակ գիտակցում ենք, որ դա նաեւ բանակաշինության, զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մարտունակ եւ հզոր բանակի կայացման կարեւոր նախապայմաններից է»,- նշվում է վարչապետի ուղերձում: