Բեյրութում Արաբական համալսարանի մերձակայքում իշխանամետ ու ընդդիմադիր ուսանողների բախման պատճառով մահացել է 4 ուսանող, առնվազն 152-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Սպանվածներից 2-ն ընդդիմադիրներ էին, իսկ 2-ը՝ պատահական մարդիկ, որոնք դարձել են հրաձգության զոհ։ Ընդդիմադիր հեռուստաալիքներն այս պատահարի համար մեղադրում են կառավարությանը՝ պատճառաբանելով, թե առաջինն իշխանամետ ուսանողներն են կրակել։ Ի դեպ, երկրում հայտարարված է պարետային ժամ։