Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ քաղաքացիներից բողոքների բացակայությունը կապված է դրանց ներկայացման ընթացակարգի չիմացության հետ: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստան: «Այդ իրավիճակը հատուկ է նորեկ-երկրներին, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի Եվրոպական դատարանի համակարգը դառնա քաղաքացիների համար առավել մատչելի եւ հասկանալի: ՀՀ-ը տվյալ դեպքում չի կարող համեմատվել Ուկրաինայի կամ ՌԴ-ի հետ»,- ասել է Ժան-Պոլ Կոստան: 2006թ. դատական գործերի վիճակագրության համաձայն, որը ներկայացվել է լրագրողներին, Եվրոպական դատարանն ընդհանուր առմամբ քննարկել է 156 գործ, ՀՀ-ից որեւէ գործ ներկայացված չի եղել: Դատական գործերի մեծ մասը բաժին է ընկնում Թուրքիային՝ 334, Ադրբեջանին՝ 3, Վրաստանին՝ 5, ՌԴ-ին՝ 103, Ուկրաինային՝ 120: