«ՎիմպելԿոմի» «թռիչքը»

28/01/2007

«ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Համաշխարհային տնտեսական ֆորում» (ՀՏՖ) ոչ առեւտրային հիմնադրամի հետ ռազմավարական գործընկերության մասին: Ֆորումի ռազմավարական գործընկերները համաշխարհային խոշորագույն կորպորացիաներ են, որոնք ակտիվ մասնակցում են ֆորումի գլոբալ, տարածքային եւ ոլորտային մակարդակներում կազմակերպվող բոլոր միջոցառումներին: ՀՏՖ-ի ընդհանուր նպատակներին հասնելու համար կորպորացիաներն օգտագործում են իրենց ռեսուրսները եւ մասնագիտական հնարավորությունները: «ՎիմպելԿոմի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը, մեկնաբանելով պայմանագիրը, նշել է, որ ընկերության` ֆորումի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի ձեռքբերումը եւս մեկ անգամ վկայում է համաշխարհային գործարար եւ քաղաքական շրջանակներում Ռուսաստանի հեղինակության եւ ռուսական բիզնեսի ամրապնդման մասին: