Էլիտար շենք՝ Վանաձորում

28/01/2007

«Արմենպրեսի» փոխանցմամբ, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարեւանությամբ շարունակվում է քաղաքում առաջին էլիտար շենքի շինարարությունը, որը կավարտվի օգոստոսին: 1000 քմ հողատարածքի վրա կառուցվող վեցհարկանի շենքի առաջին հարկը կծառայի սպասարկման ոլորտին: Բնակարանների թիվը դեռեւս հստակեցված չէ, այն պայմանավորված կլինի պահանջարկով: «Լայթինգ» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները սկսվել են «Վանէլիտ» ծրագրի շրջանակներում, երեւանաբնակ գործարար Ռուբեն Մինասյանի նախաձեռնությամբ եւ ներդրմամբ: