Ո՞վ է ագրեսորը

28/01/2007

«Պետք է հստակ տեսնել, որ ագրեսորն այսօր նա է, ով իրեն ագրեսիվ է պահում: Աշխարհում չկա նման օրինակ, երբ հակամարտության կողմը պաշտոնապես բանակցային գործընթացի կողմ չէ: Համագործակցությունից հրաժարումը, իսկ ղարաբաղյան կողմից՝ նույնիսկ երկխոսությունից, հանգեցնելու է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի շարունակմանը եւ պահպանում է պատերազմի վերսկսման հնարավորությունը,- երեկ Ստրասբուրգում ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանում հայտարարել է Արմեն Ռուստամյանը,- ԼՂ կայացած հանրապետության ընդունման մտավախությունը հանգեցրել է, այսպես կոչված, չճանաչված հանրապետություններում ապրող մարդկանց տարրական իրավունքները չճանաչելուն: Ոչ ոք իրավունք չունի ամբողջ մի ժողովրդի արգելել ձեւավորել իր ժողովրդավարական իշխանության կառույցները եւ սահմանադրորեն ապրել իր տանը: Ադրբեջանի դիրքորոշումը հասկանալի է եւ բխում է մի ցանկությունից՝ նորից վերստանալ Ղարաբաղը, ինչպես մի անգամ ստացավ Ստալինի ձեռքով: Իսկ ԼՂ պետականության կայացումն ու ամրապնդումը ոչ միայն հակասում են Ադրբեջանի շահերին, այլեւ թուլացնում են նրա դիրքերը բանակցային գործընթացում: Քանի որ արդեն հնարավոր չէ մյուսներին համոզել այդ տարածքների անվերահսկելիության մասին՝ ստահոդ պատմություններ տարածել իբր թե այնտեղ գոյություն ունեցող ահաբեկչական բազաների, թմրաբիզնեսի, միջուկային թափոնների եւ այլնի մասին»: