Երեկ Ստամբուլի դատարանն «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամաստին ձերբակալելու մասին որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Սամաստից ստացել է չորսէջանոց խոստովանագիրը: Մարդասպանն իր ցուցմունքում գրել է, թե իրեն մարդասպանության են դրդել Դինքի հրապարակումները եւ Թուրքիայի վերաբերյալ նրա արած հայտարարությունները: