Նոտարին սպանել են

28/01/2007

Երեկ առավոտյան ժ. 11.00-ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտա 22 հասցեում գտնվող նոտարական գրասենյակի իր աշխատասենյակում հրազենից սպանվել է նոտար Սոնա Սուրենի Վերանյանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը միջոցառումներ է ձեռնարկում սպանությունը շուտափույթ բացահայտելու ուղղությամբ։ Սպանությունը կատարվել է գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ։ Մարդասպանը, ականատեսների վկայությամբ, պայուսակից հանել է որսորդական հրացանի նմանվող զենք, մուտք գործել նոտարի աշխատասենյակ եւ առանց որեւէ խոսքի 2 անգամ կրակել նրա վրա: Երեկ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործ Կամո Պապյանին: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության, Կ. Պապյանը խոստովանել է արարքը: