Ճապոնացիները 45-դյույմանոց հեռուստացույցի էֆեկտով արեւից պաշտպանող ակնոց են ստեղծել, որը կրելիս տպավորություն է ստեղծվում, թե 2 մետր հեռավորությունից լայնէկրան հեռուստացույց ես դիտում: Պատկերը զբաղեցնում է յուրաքանչյուր ապակու կեսը, մնացած տարածությունը մնում Է թափանցիկ, ինչը թույլ է տալիս վերահսկել շուրջը տեղի ունեցող երեւույթները: Ճապոնացիները պատրաստվում են այդ ակնոցները վաճառքի հանել ապրիլ ամսին: Դրանք կարժենան շուրջ 900 դոլար: