Հերթը հասավ տրանսպորտին ու արդյունաբերությանը

28/01/2007

Սոչիի իր նստավայրում հանդիպելով Ռոբերտ Քոչարյանի հետ` Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե «Մենք միշտ զրուցելու թեմա ունենք: Մեզ մոտ ամեն ինչ որոշված է էներգետիկայի ոլորտում, այժմ մենք ակտիվ զբաղվում ենք տրանսպորտով, եւ արդյունաբերությամբ»: Նկատենք, որ եթե այս ոլորտներում էլ «ամեն ինչ որոշվի» էներգետիկայի պես, ապա մոտ ապագայում Հայաստանի արդյունաբերությունն ու տրանսպորտը նույնպես կդառնան Ռուսաստանի սեփականությունը: Ինչ վերաբերում է «միշտ զրուցելու թեմա ունենալուն», ապա ցանկալի կլիներ, եթե նախագահները զրուցեին նաեւ Ռուսաստանում հայերի սպանությունների, եւ ընդհանրապես` հայերի նկատմամբ ռուս իրավապահների վերաբերմունքի մասին: Հակառակ դեպքում ստացվում է, որ Ռուսաստանին Հայաստանի տնտեսական հզորությունները հետաքրքրում են, իսկ Հայաստանին իր քաղաքացիների ճակատագիրը չի հետաքրքրում: