Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Թրենդին» տված հարցազրույցում հայտնել է, որ «Եվրամիությունը չի պատրաստվում ԵԱՀԿ-ին փոխարինել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, եւ այդ հիմնախնդրով շարունակելու է զբաղվել Մինսկի խումբը: Եվրամիությունը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, եւ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցներին նպաստելու հնարավորությունը քննարկելու Եվրամիության մտադրությունը չի նշանակում բանակցությունների ձեւաչափի փոփոխում»: Փ. Սեմնեբին նաեւ հայտարարել է, որ մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ, եւ այժմ որոշվում է այցի ճշգրիտ ժամանակացույցը: