Ուեբի պատասխանը Բուշին

28/01/2007

Երեկ Ջորջ Բուշին ուղղված պատասխան ելույթում դեմոկրատ սենատոր Ջեյմս Ուեբը հայտարարել է. «Նախագահը չմտածված կերպով մեզ ներքաշել Է այդ պատերազմի մեջ»: Նա Ջորջ Բուշին նաեւ մեղադրել է` երկիրը եւ բոլոր ամերիկացիներին «իր սխալների պատանդները» դարձնելու մեջ: «Մենք՝ որպես ազգ, այժմ կանխատեսելի եւ կանխատեսված խռովության պատանդներն ենք, որը դրան հետեւել է»,- ասել է սենատորը՝ հավելելով, որ Իրաքում պատերազմի հետեւանք են դարձել «վիթխարի ֆինանսական գինը մեր երկրի համար, մեր վարկի կորուստն ամբողջ աշխարհում եւ միջազգային ահաբեկչության ուժերին պարտության մատնելու հնարավորության բացթողումը»: «Մեր երկրում մարդկանց մեծ մասն այլեւս չի պաշտպանում այն, թե ինչպես է մղվում այդ պատերազմը: Դրան համաձայն չէ մեր զինվորականների մեծ մասը»,- ասել է Ուեբը` նկատելով, թե ԱՄՆ-ին անհրաժեշտ է այնպիսի քաղաքականություն, որը «մեր զինվորներին կհանի Իրաքի քաղաքների փողոցներից, եւ բանաձեւ, որը մեր մարտական զորամասերին թույլ կտա արագորեն հեռանալ Իրաքից»: