Երեկ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանի ԱԳՆ-ն վերլուծում է ԱՊՀ-ում երկրի ներկայության նպատակահարմարությունը: Բեժուաշվիլին նաեւ ասել է, թե այդ վերլուծական աշխատանքն ինքնին չի նշանակում ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալը: «ԱՊՀ-ն արդյունավետ ու գործունակ կազմակերպություն չէ, սակայն գոյություն ունեն ոլորտներ, որոնցում երկրների փոխհարաբերությունները մինչ այժմ կարգավորվում են ԱՊՀ-ի շրջանակներում ձեւակերպված համաձայնագրերով, այդ թվում՝ դա վերաբերում է առեւտրատնտեսական հարաբերություններին»,- ասել է նախարարը: