Առաջարկ ՆԱՏՕ-ին

28/01/2007

Ըստ «Արմենպրեսի», Վրաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում իր տարածքում անցկացնել բազմազգ ռազմաօդային վարժանքներ: Վրաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վկայությամբ՝ այդ հարցը հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի պաշտոնական պատվիրակության հետ քննարկվել է Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբում կայացած հանդիպմանը: ՆԱՏՕ-ի օդային բաղադրիչի հրամանատարության շտաբի պատվիրակությունը Վրաստան է ժամանել չորսօրյա պաշտոնական այցով: