Դիմում-բողոքների պակաս չի զգացվել

28/01/2007

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2006թ. ստացել է 2687 դիմում-բողոք: Քննարկման է ընդունվել 455, փոխանցվել է այլ մարմինների` 85, չի ընդունվել քննարկման` 490, ուսումնասիրության ընթացքում է 31 դիմում-բողոք: Ըստ «Արմենպրեսի», դրական լուծում է տրվել 160 դիմում-բողոքի,171 դիմողի ներկայացվել է իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, դիմումների գերակշիռ մասը` 159, ուղղված է դատարանների դեմ: Իսկ Երեւանի քաղաքապետարանի գործունեության դեմ եղել է 120, ՀՀ ոստիկանության դեմ` 144, Արդարադատության նախարարության դեմ` 88, Երեւանի թաղապետարանների դեմ` 78, ՀՀ Գլխավոր դատախազության դեմ` 76, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ` 76, մարզպետարանների դեմ` 51 եւ ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ` 41 դիմում: Հանրապետության մարզերի քաղաքապետարանների դեմ ուղղվել է 40, այլ գերատեսչությունների դեմ` 404 դիմում: «Արմենպրեսի» փոխանցմամբ, վերոնշյալ ժամանակահատվածում Երեւանից ստացվել է 772, Շիրակից` 96, Լոռուց` 83, Կոտայքից` 62, Գեղարքունիքից` 46, Արարատից`40, Արմավիրից` 33, Սյունիքից` 29, Տավուշից` 27, Արագածոտնից` 22 եւ Վայոց Ձորից` 16 դիմում: Դիմումներից 199-ը վերաբերում են բավարար կենսամակարդակի, բնակարանի եւ կենսապայմանների բարելավման իրավունքի, 123-ը` սեփականության իրավունքի, 117-ը` սոցիալական ապահովության իրավունքի, 77-ը` հրապարակային դատական քննության իրավունքի խախտմանը: Հանրապետության սոցիալապես խոցելի խմբերից պաշտպանը ստացել է 73 բողոք, այդ թվում` 30-ը` հաշմանդամներից, 28-ը` փախստականներից, 12-ը` սոցիալապես անապահովներից, 2-ը` բռնադատվածներից եւ 1-ը` երեխաներից: