Նոր զինանշան

28/01/2007

Շուշի քաղաքն արդեն ունի նոր զինանշան, որի վրա այսուհետ պատկերված կլինի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու «Պահապան հրեշտակը»: «Շուշի վերածնունդ» հիմնադրամից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ նախապես հայտարարված մրցույթում քաղաքի ավագանու կողմից հաստատված նոր զինանշանի հեղինակը քաղաքի հայտնի տոհմերից մեկի ժառանգորդ, երեւանաբնակ նկարիչ Ռուբեն Արուտչյանն է: Մրցանակակիրը ստացած գումարը փոխանցել է հիմնադրամին` որպես անձնական նվիրատվություն քաղաքի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: Ի դեպ, նոր զինանշան ունենալու համար անցկացված մրցույթը նախաձեռնել էին «Շուշի վերածնունդ» հիմնադրամը եւ քաղաքի վարչակազմը: