ՀԱՄԱՍ-ին մեղադրել են

26/01/2007

Երեկ Գազայի հատվածում ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների ակտիվիստների միջեւ տեղի ունեցած զինված բախումների հետեւանքով վիրավորվել են չորս պաղեստինցիներ: Ըստ «Արմենպրեսի»` Բեյթ Հանուն քաղաքում կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի կողմնակիցներից մեկի տան մոտ: Տուժածների թվում են երեք խաղաղ բնակիչներ եւ ՖԱԹՀ-ի մի անդամ:

Աբասի գլխավորած այդ շարժման ներկայացուցիչներն արդեն տեղի ունեցածի համար մեղադրել են ՀԱՄԱՍ-ի հատուկ կազմավորումների աշխատակիցներին: Համասականներն իրենց հերթին հայտարարել են, որ բախումները հրահրվել են ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների կողմից, որոնք գնդակոծել են իրենց պահակախմբին: