Հաղթեց ՀՀԿ-ականին

25/01/2007

Արագածոտնի մարզի Ճարճակիս (նախկինում` Դերեկ) գյուղում հունվարի 21-ին անցկացվել է համայնքի ղեկավարի հերթական ընտրությունը: Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էին գործող գյուղապետի` ՀՀԿ անդամ Ալբերտ Խաչատրյանի, նախկին գյուղապետ Քյարիմ Խուդոյանի եւ Էդիկ Գրիգորյանի թեկնածությունները (վերջին երկուսը` անկուսակցական):

Ընտրությանը մասնակցած 184 ընտրողներից 109-ը քվեարկել են նախկին գյուղապետ Քյարիմ Խուդոյանի օգտին, որը եւ ընտրվել է գյուղապետ: