ՀՀՌԸԽ նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր է հունվարի 19-ից, երբ լրացավ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Մրցութային հանձնաժողովի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են հայերենին, հանդիսանում են լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոոլորտի ղեկավարման, գիտության, մշակույթի եւ արվեստի մասնագետներ: Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 30-ը: