Մրցանակակիրները

25/01/2007

Հունվարի 21-ին Մոսկվայի Հիսուս Փրկչի եկեղեցում տեղի է ունեցել Ուղղափառ ազգերի միության միջազգային հիմնադրամի մրցանակների հանձնման 7-րդ արարողությունը: Մրցանակ է ստացել նաեւ Ռոբերտ Քոչարյանը` որպես «ժամանակակից հասարակությունում քրիստոնեության ազդեցության տարածման հետեւողական եւ գործնական կողմնակից»: Ռ. Քոչարյանի անունից մրցանակը ստացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը: Իսկ հիմնադրամի բարձր կոչման մրցանակին արժանացել է «Գազպրոմ» ընկերությունը` ՌԴ-ում եւ այլ երկրներում եկեղեցիների ու վանքերի կառուցմանն աջակցելու համար: