Ջորջ Բուշն ամերիկյան «USA Today» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքից ամերիկյան զորքը դուրս բերելու ժամանակացույց գոյություն չունի: «Մեր կառավարությունը զորքերի դուրսբերման որեւիցե գրաֆիկ չի սահմանում, քանի որ հակառակորդը կարող է իր մարտավարությունը ճշտել ԱՄՆ-ի գործողությունների իր ըմբռնմանը համապատասխան»,- ասել է նա: