ԵԽ ԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովի փոխանցմամբ, ԵԽ ԽՎ բյուրոն որոշում է ընդունել շտապ բանավեճերի ձեւաչափով ԵԽ ԽՎ-ի քննարկմանը չդնել ռուս-վրացական հարաբերությունների վիճակի հարցը: Ըստ նրա, ռուսաստանցի խորհրդարանականներին հաջողվել է ԵԽ ԽՎ-ի գործընկերներին համոզել, որ «երկկողմ հարաբերությունների իրավիճակի ցանկացած հրապարակային քննարկում կարող է միայն քաղաքականացնել իրադրությունը, բերել նոր լուրջ փոխադարձ հարձակումների, ինչը չի նպաստի հարաբերությունների կարգավորմանը»: Նա նաեւ ասել է, որ ԵԽ ԽՎ-ի բյուրոյի վրա դրական տպավորություն է թողել ՌԴ-ի դեսպանին Թբիլիսի վերադարձնելու, ինչպես նաեւ` փոստային հաղորդակցությունը եւ մասնավոր անձանց համար բանկային փոխանցումների հնարավորությունը վերականգնելու` ՌԴ ղեկավարության որոշումը: