Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ հրաժարվեց մեկնաբանել Արտաշես Գեղամյանի՝ իր եւ իր եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ ասելով. «Այդ մարդու մասին ես մեկուկես տարի առաջ արտահայտվել եմ եւ ասել եմ, որ նա դհոլի պես դատարկ մարդ է: Դատարկ մարդու ասածները ես ի՞նչ մեկնաբանեմ, երեւի ուզում է իր դատարկությունը լցնել»: