Հունվարի 18-ի երեկոյան ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Սերգեյ Լավրովը Գելա Բեժուաշվիլիին տեղեկացրել է ՌԴ-ի դեսպանին եւ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին Թբիլիսի վերադարձնելու ՌԴ-ի ղեկավարության որոշման մասին: Իսկ վրացական կողմը ողջունել է ՌԴ-ի ղեկավարության այդ որոշումը: