Հունվարի 28-ին կայանալու են Չարենցավան համայնքի ղեկավարի ընտրությունները: Թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Ղուկասյանն «Արմենպրեսին» հաղորդել է, որ հունվարի 18-ին, ժամը 17:10-ին ինքնաբացարկի դիմումով հանձնաժողով է ներկայացել քաղաքապետի թեկնածու, ՄԱԿ անդամ Արթուր Գալստյանը: Հունվարի 18-ին կայացած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստով ինքնաբացարկն ընդունվել է, հաստատվել է նաեւ քվեաթերթիկը` մեկ թեկնածուի` Հակոբ Շահգալդյանի անունով: