Երեկ Սերժ Սարգսյանը չհերքեց լուրերը, որ պաշտպանության փոխնախարար, ՀՅԴ-ական կողմնորոշումներ ունեցող Արթուր Աղաբեկյանը կարող է հրաժարական տալ` առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: «Հստակ որոշում չկա: Նա դիմել է ինձ՝ ասելով, որ ինքը ցանկություն ունի, եթե դրա համար խոչընդոտներ չկան՝ մասնակցելու առաջիկա քաղաքական գործընթացներին»,- երեկ ասել է Ս. Սարգսյանը: Թեեւ Պաշտպանության նախարարն արդեն տեղյակ է Ա. Աղաբեկյանի կայացրած որոշման մասին, սակայն նա առայժմ այդ մասին նախընտրեց չխոսել: